2 օր առաջ մեր բակում ընկերներով քննարկում էինք, որ ընդդիմադիր կուսակցությունները ճիշտ կանեն, եթե հրապարակավ ընդունեն իրենց սխալները։
Ու հստակ ուղերձ տան, որ գալիս են այդ սխալներն ուղղելու։
Լավ օրինակ է Քոչարյանի երեկվա խոսքը կրթական համակարգի տապալման մասին. «Այսօր ես մտածում եմ, որ եթե մեր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018 թ.-ին այսքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա։ Ուրեմն, ինչ-որ բան այն չենք արել»։
Նույնը վերաբերում է բուհական համակարգին։ Եթե այս 30 տարում ստեղծած լինեինք հայաստանակենտրոն՝ Հայաստանի շահերի շուրջ կառուցած, բուհական համակարգ, այսօր թշնամին Շուշիում նստած չէր լինի։
Սխալները հասկանալը և ընդունելն, իհարկե, բավարար չէ։ Պետք է հասկանալ նաև դրանց պատճառները, որպեսզի ճիշտ լուծումներ գտնել։ Բավարար չէ, բայց կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4231150816923083
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել