Կամ իշխանական ամնեզիան է խորացել , կամ Էրատո ջոկատի հրամանատարը գովազդի պակաս ունի։
ՀՀ վարչապետի հակասահմանադրական ԺՊ-ի տիկինը քիչ առաջ հրապարակել է լուսանկարներ, որտեղ լայնեզր ժպիտով մասնակցում է այն դպրոցի մարզադահլիճի բացմանը, որն արդեն հանդիսավոր կերպով բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից։
Ես վստահ եմ, որ դեռ առիթ կլինի կրկին անդրադառնալ այս մարզադահլիճին, որովհետև քարոզարշավի ընթացքում երկրի ԺՊ-ն նույնպես այն հանդիսավոր կերպով կբացի։
Հ. Գ. Հույս ունեմ, որ մարզպետարանի էջը վարող պատասխանատուն, բնավորության համաձայն, մարզպետարանի էջից այդ հրապարակումը չի հեռացնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել