Քանի դեռ մեր երկիրը կառավարում են «կիրթ» Ալիեւի գործընկերները՝ կորուստները շարունակական են լինելու։
Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 25-ից չի հանդիսանում ՀՀ վարչապետ:
Նա իրավասու չէ ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի վերաբերյալ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը, այն էլ՝ ներկայանալով որպես ՀՀ վարչապետ։
Հայաստանում այս պահին գործող կառավարության անդամների պաշտոնակատարները կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են ապահովելու կառավարության բնականոն գործունությունը։
Պաշտոնակատարներն իրավասու չեն Ադրբեջանի հետ բանակցել և ստորագրել Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի համար բախտորոշ այս փաստաթուղթը։
Այս եռակողմ փաստաթղթի այլ առերևույթ հակասահմանադրական և հակաիրավական հիմքերին անդրադարձել եմ նախորդ գրառմանս մեջ։
Հ. գ. Ժողովրդի հանդեպ «մեղմ ասած» դավադրությունն է թիկունքում հերթական տարածքային զիջումներ ներկայացնող փաստաթուղթը թշնամու հետ գաղտնի բանակցելը և ստորագրելը՝ չփորձելով հակահայկական փաստաթղթի կնքումը կանխելու նպատակով այն հրապարակել կամ գոնե մի փոքր հայամետ գործելաոճ դրսեւորել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3908359699199111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել