Այսօր հայտարարվեց թիվ 38 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում Պավլիկ Սարգսյանի առաջադրման մասին: Նրան ճանաչեցի Նախագահի ընտրությունների բերումով, ավելին, պարզվեց, որ ապրում է հարևան շենքում: Իհարկե, առաջադրման գաղափարի և առավել ևս նրա դեմ որևէ բան չունեմ, ավելին՝ շատ հարգում եմ որպես դիրքորոշում ունեցող քաղաքացու: Սակայն սա որքան ողջունելի է, նույնքան էլ ողբերգական: Իսկ ուր է մեր հրապարակային ընդդիմությունը? Մի թե չպիտի օգտագործվի թեկուզ ամենաչնչին հնարավորությունը?
Լավ, հեղափոխություն չեք անում, բախման չեք գնում, այլընտրանքային ծրագրեր չեք առաջարկում, ընտրությունների չեք մասնակցում...
Բա այդ դեպքում քաղաքական գործունեությամբ զբաղվում եք, որ ինչ անեք???
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



