Վարժություններ քեզ համար. Գեղեցիկ մերկություն  Cosmo.am-ը գրում է.

Այս վարժությունները կօգնեն ձգել բոլոր խնդրահարույց կետերը՝ քո մարմինը դարձնելով ավելի գեղեցիկ, ձիգ և բարեկազմ ընդամենը 14 օրում:

Ոտքերի խաչաձևում

ԹԻՐԱԽԸ` ՈՐՈՎԱՅՆ, ՀԵՏՈՒՅՔ, ՁԵՌՔԵՐ

1. Հենվիր ձեռքերիդ և ծնկներիդ՝ աջ ոտքդ խաչաձևելով ձախ ոտքիդ առաջ: Աջ ծունկդ պետք է ուղղված լինի մի կողմ, իսկ աջ ոտնաթաթդ պետք է լինի ձախ ծնկի վրա: Աջ ոտքդ ուղղիր և բարձրացրու վերև: (2) Աջ ոտքդ պետք է տարածված լինի 45 աստիճան անկյան տակ դեպի կողք (այն չպետք է լինի անմիջապես քո հետևում): Վերադարձիր ելման դիրք: Դա մեկ մոտեցում է: Կատարիր 20 անգամ, ապա փոխիր դիրքը:

20 ԱՆԳԱՄ ԱՋ ԿՈՂՄ

20 ԱՆԳԱՄ ՁԱԽ ԿՈՂՄ

Դիմապակու թարթիչ

ԹԻՐԱԽԸ` ՈՐՈՎԱՅՆ, ԱԶԴՐԵՐ

1. Պառկիր գետնին, ձախ ձեռքը` գլխի տակ, իսկ աջը՝ մի կողմ պարզած: Թեքիր ոտքերդ այնպես, որ դրանք մի փոքր հակվեն աջ: 2 Ոտքերդ միասին պահած` բարձրացրու դրանք 90 աստիճանի անկյան տակ՝ ոտնաթաթերդ ձգած:

3. Շարունակիր դիմապակու թարթիչի շարժումներ կատարել և հակիր ոտքերդ դեպի ձախ (պարզած ձեռքը պետք է լինի նույն դիրքում, ինչ ելման դիրքի ժամանակ)։ Նույնը շարունակիր մյուս կողմում` ոտքերը ձախից դեպի աջ: Դա մեկ մոտեցում է: Կատարիր 30 անգամ, ապա փոխիր դիրքը:

30 ԱՆԳԱՄ

Կողմնային կամուրջ

ԹԻՐԱԽԸ` ՈՐՈՎԱՅՆ, ՀԵՏՈՒՅՔ, ԹԵՎԵՐ
1 Պառկիր ձախ կողմի վրա` հենվելով արմունկիդ: Բարձրացրու ազդրերդ այնպես, որ մարմնի վերևի մասն ուղիղ գիծ կազմի: 2 Աջ ոտքդ բարձրացրու մի փոքր ավելի, քան ազդրերի բարձրությունն է, ոտնաթաթերը դուրս: Դա մեկ մոտեցում է: Կատարիր 30 անգամ, ապա փոխիր դիրքը:

30 ԱՆԳԱՄ ԱՋ ԿՈՂՄ

30 ԱՆԳԱՄ ՁԱԽ ԿՈՂՄ

Մկրատ

ԹԻՐԱԽԸ` ՈՐՈՎԱՅՆ, ԱԶԴՐԵՐ

1 Պառկիր հատակին, ձեռքերդ՝ գլխի հետևում, ծնկներդ՝ ծալված և ոտնաթաթերդ միմյանց միացրած: 2 Պարզիր ոտքերդ՝ ձախ ոտքդ 45 աստիճան անկյամբ, իսկ աջ ոտքդ մի քանի սանտիմետր գետնից բարձր դիրքով (ոտնաթաթերը վերև): Մի քանի վայրկյան այդպես պահիր և վերադարձիր ելման դիրք: Կրկնիր` փոխելով ոտքերը: Սա մեկ մոտեցում է, կատարիր 30 անգամ:

30 ԱՆԳԱՄ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել