8րդ օրն է՝ թշնամու զորքը շարունակում է ամրանալ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Նիկոլն առաջին իսկ օրվանից հասկացրեց թշնամուն, որ հանգիստ կարող են մնալ՝ հայտարարելով ըստ էության, թե հայկական կողմը սահմանափակվելու է բանակցելով, ընդ որում բանակցությունների ղեկավարն Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարն է (!!!)։
Ավելին, թշնամին ամեն օր նոր ուժեր է մոտեցնում։
Ավելին, Արցախում էլ թշնամին օրեցօր լկտիանում է, թեպետ Արցախի իշխանություններն ամեն գնով փորձում են թաքցնել ինֆորմացիան այդ միջադեպերի մասին։
* * *
8րդ օրն է՝ ՀՀ քաղաքական ուժերն, ըստ էության, լուռ են։ Այդ լռությունն ինձ համար անհասկանալի է, մեղմ ասած։ Ինչ-որ հերթապահ հայտարարություններից զատ, որևէ լուրջ շարժ չեմ տեսնում։
Հականիկոլական ուժերն, օրինակ՝ կարող էին ՀԱՄԱՏԵՂ հայտարարություն անել և սկսել մոբիլիզացնել ժողովրդին (վերջին օրերին հազարավոր նոր մարդիկ են «արթնացել» ու հասկացել, որ Նիկոլն իսկապես ապագա չէ Հայաստանի համար) և հանել փողոց։
8րդ օրն է՝ սպասում եմ հստակ խոսքի և կոնկրետ գործողությունների քաղաքական ուժերից։
* * *
Չմոռանանք նաև, որ ՀՀ այն տարածքը, որտեղ նստել է թշնամին, ԱՄՆ-ն անվանեց «վիճելի տարածքներ»։ ՀՀ ԱԳՆ-ն փորձեց լղոզել այդ թեման, բայց 2 օր առաջ ԱՄՆ պետդեպին ուղարկված հարցմանը պատասխանում ամերիկացիները որևէ կերպ հետ չեն կանգնել իրենց այդ ձևակերպումից (մանրամասն՝ առանձին մեկնաբանությամբ)։
* * *
Նոյեմբերի 10-ից անցել է 191 օր։ Որևէ մեկը չի պատժվել խայտառակ պարտության և կապիտուլյացիայի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4222204114484420
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել