Tert.am-ը գրում է․

Ներկայիս իրավիճակը դեռևս երկար տասնամյակներ ամոթալի խարան է լինելու մեզ համար. պաշտպանվելու մի քանի ձևեր կան՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, հետախուզական, Հայաստանը դրանցից որևէ մեկը չի օգտագործում, և այս պարագայում իրեն հարգող որևէ պետական պաշտոնյա պետք է հեռանար համակարգից, դա նախևառաջ պետք է աներ վարչապետի պաշտոնակատարը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Վարչապետի պաշտոնակատարն առաջադրվել է իբրև թեկնածու, չի ընտրվել, բայց շարունակում է պաշտոնավարել, նա հանցագործ է, իրավունք չունի աշխատելու: Նա զավթել է իշխանությունն արդեն երկրորդ անգամ, այս ընտրական գործընթացի նկատմամբ էլ վերահսկողություն է սահմանելու, հետևաբար՝ հանցավոր տարր է, պատրաստ է հանցանքներ գործելու սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասել է քաղաքական գործիչը:        

Ըստ Հայրիկյանի՝ ցանկացած արժանապատիվ առաջնորդ այս իրավիճակում շատ ավելի կտրուկ ու վճռական քայլերի կսպասեր ՀԱՊԿ-ից. «Ինչպե՞ս կարող է վճռական քայլերի գնալ սեփական ժողովրդի դեմ դավադրությունների հեղինակը, այս ստախոսը: Մենք միջազգային իրավունքի ենթակա ենք: Մեր սերնդի առաքելությունը Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումն էր: Դա պետք է որդեգրել որպես առանցքային դիրքորոշում: Մեր հակառակորդն ասում է՝ սահմանների հարց կա, մենք պիտի հարցնենք՝ խոսքը խորհրդային բռնատիրության գծած ներքին արհեստական սահմանների՞ մասին է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել