Մայիսի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր: Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչը ծանոթացել է ՁՊՎ պայմաններին և այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության ընթացակարգերին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել և՛ ոստիկանության ծառայողների, և՛ ձերբակալված անձանց հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:

Պաշտպանի ներկայացուցիչը հատուկ ուշադրություն է դարձրել ձերբակալված անձանց հանդեպ վերաբերմունքին:

Պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության իրացումը և կարևորում` իր լիազորությունների շրջանակներում ազատությունից զրկման վայրեր կատարվող մշտադիտարկման այցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել