Եկեք արդեն վերջ դնենք հակառուսական հիմար հիստերիային: Քաղաքականության մեջ ընկերներ առավել եւս սիրեկաններ չեն լինում, գոյություն ունեն բացառապես չոր հետաքրքրություններ այս կամ այն պետության կողմից: Ռուսաստանի խաղադրույքը Կովկասում միանշանակ դրված է Հայաստանի վրա: Բայց դա դեռեւս չի նշանակում, որ ՌԴ ղեկավարին արգելված է այցեր կատարել հարեւան պետություն եւ ստորագրել նավթագազայի ոլորտին վերաբերվող պայմանագրեր: Այդ թվում նաեւ մենք չպետք է գոռանք ու նեղսրտենք ռուսական զինամթերքի վաճառքի համար Արդբեջանին: Ի՞նչ տարբերություն, թե սեփական գումարով ինչ ռազմատեխնիկա է գնում Բաքուն` ամերիկյան թե ռուսական արտադրության: Փաստն այն է, որ Ադրբեջանը ունի 4 մլրդ. դոլար եւ այդ գումարները, ուզենք թե չուզենք ծախսվելու է ժամանակակից այդ թվում նաեւ հարցակվողական զենքերի ձեռքբերման համար:

Այս դեպքում ինչու ամեն անգամ չենք համբուրում ՌԴ դեսպանին մեզ ժամանակակաից եւ անվճար տեխնիկա նվիրաբերելու համար, որը միտում ունի պահել ուժային կայունությունը տարածաշրջանում: Ռուսաֆոբ պարոնայք, նկատենք, որ այսօր ՌԴ սահմանապահ զորքերն են պահում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանը: Կարծում եմ, հարեւան երկրների զորքի թվաքանակը արդեն ասում է ամեն ինչ մասին, չէ որ այս պարագայում մեզ մնում է կազմակերպել մյուս երկու հարեւան երկրների հետ անվտանգությունը: Կարծում եմ, ձեզանից ոչ ոք չի վիճաբանի այն հարցի շուրջ, որ ՀՀ եւ ԼՂՀ պետական սահմանի անվտանգությունը պահելու հարցը այդքան էլ հեշտ գործ չէ, դրա համար առաջին իսկ հերթին հարկավոր է զինվորական կադրերի մեծ թվաքանակ, հետեվելով հայաստանյան այսօրվա իրականությանը`արտագաղթին, կարող ենք վստահաբար ասել, որ սահման պահելը, իրոք, բարդագույն խնդիր է:

Բոլորս էլ ականատես ենք լինում նրան, որ ՀՀ Զինված Ուժերում ինչպես նաեւ սահմանին հայտնվում են այնպիսի տղաներ, որոնք իրենց ֆիզիկական կարողություններով զիջում են մյուսներին, սակայն կադրային սակավության պատճառով անցնում են զինվորական ծառայություն: Այսպիսով, ՀՀ եւ ՌԴ համագործակցության դրական կողմերի մասին կարող ենք խոսել շատ երկար (էկոնոմիկայի ոլորտ, տրանսպորտային փոխադրամիջոցներ` երկաթգիծ, ֆինանսերն, գիտություն եւ կրթություն, էներգետիկա, ռազմական համագործակցություն ՀԱՊԿ շրջանակներում )... Ահա, այսպիսինն է իրականությունը եւ այս ամենի առաջ աչք փակելը խոսում է անշնորհակալության եւ կիսագրագիտության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել