Գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար ինձ ուղղված մեղադրանքներ հնչեցնող ոմն Իոաննիսյան իբրև թե բացահայտել է, որ ես իմացել եմ հայկական կողմից նախապատրաստվող ռազմական գործողության մասին ու հրապարակել եմ դա։
Այս տիպի մարդկանց մեջ պարզունակությունը, դրամաշնորհներով եկող օտար փողերը և ատելությունը այնքան խորն են, որ անգամ չեն հասկանում, թե ինչ են խոսում, կարևորը՝ փորձեն վարկաբեկել։
Նախ՝ մայիսի 15-ին ես գրել եմ հետևյալը․ «Առանց խուճապի, առանց ավելորդ հաղթական էյֆորիայի և առանց իրար վրա ինքնահաստատվելու պետք է պատրաստ լինել Սյունիքում կիրակնօրյա հնարավոր գործողությունների։ ՀՀ իշխանությունն էլ ի զորու չէ թաքցնել, հետևաբար չէր խանգարի լրացուցիչ զգոնությունը և սահմանափակ տեղեկատվությունը։ Հ.Գ. Հասկանում եմ, որ զինծառայողների ծնողները անհանգստանում են, բայց մենք գործ ունենք Ադրբեջան կոչվող թշնամու հետ։ Միայն մեր խաղաղասիրությունը քիչ է»։
Այստեղ ի՞նչ հնարքով դրանք գտան գաղտնի տեղեկության բացահայտում, թե մերոնք գործողության են պատրաստվում։ Ես նշել եմ՝ պատրաստ լինել կիրակնօրյա հնարավոր գործողության․․․, հետևաբար չէր խանգարի լրացուցիչ զգոնությունը․․․։
Հատուկ իոաննիսյանական պարզամիտների համար՝ երբ նշվում է հնարավոր գործողություն և զգոնության կոչ, ապա խոսքը թշնամու կողմից սպասվող գործողության մասին է, ոչ թե սեփական զորքի։ Ավելի պարզ՝ միայն թշնամու կողմից սադրանքի դեպքում են հայրենակիցներին զգոնության կոչ անում։ Իսկ որ թշնամու կողմից սադրանք էր պատրաստվում, ցույց էին տալիս Նախիջևանում և Քաշաթաղում ադրբեջանական ու թուրքական զորքերի կուտակումները։
Բացի այդ, ես այդ օրերին որևէ տեղեկություն չեմ ունեցել հայկական կողմի որևէ ծրագրի մասին, ավելին՝ վստահ եմ, որ նույն այդ տղան ևս չի իմացել, ուղղակի լավ առիթ է՝ իր գոյությունը կարևորելու։
Հիմա անդրադառնամ նույն այդ տղայի հոխորտանքին, թե իբր ես իրավական խնդիրներ ունեմ իր քրոջը լրտեսության մեջ մեղադրելու համար։
Առանց բնութագրումների նշեմ մի քանի փաստ՝
- Ես կասկածելի վարքով այդ աղջկան չեմ մեղադրել որևէ բանում, միայն գրել եմ այն մասին, ինչը տեսել եմ։ Իմ խոսքում բառ անգամ չի եղել լրտեսության մասին։ Հավանաբար այստեղ գործում է «ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով» հայտնի ասույթը։
- Ես նշել եմ, որ այդ տղայի քրոջ հեռախոսում եղել են Արցախի ռազմավարական օբյեկտների լուսանկարներ։
- Այս առիթով նույն այդ տղան դիմել է ՀՀ դատախազություն, որը գործը ուղարկել է Արցախ՝ քննության։ Արդյունքում մերժվել են Իոաննիսյանների պահանջները, իսկ որոշման մեջ գրվել է հետևյալը․ «Ն․ Հոխիկյանը իր բացատրությամբ նշել է, որ Դ․ Իոաննիսյանը նկարել է նախագահական շենքը, շենքի պատի հաստությունը, ինչպես նաև էլեկտրացանցի շենքը, նյութերի նախապատրաստման ժամանակ հիմնավորվել է, որ Դ․ Իոաննիսյանը կատարել է շենքերի լուսանկարներ, որոնց կատարումը չի պարունակում քրեորեն պատժելի արարք, այսինքն՝ նրա կողմից դրսևորվել է անզգուշություն․․․»։
Դատողությունները թողնում եմ ձեզ։
Հ․Գ․ Որոշ ժամանակ առաջ ես ինքս եմ դիմել դատարան՝ Դանիել Իոաննիսյանին պատասխանատվության ենթարկելու համար՝ վիրավորանքի և զրպարտության մեղադրանքով։ Գործը վարույթ է ընդունվել, սպասում եմ դատավարության օրվան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158282499998831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել