Starnews.am-ը գրում է.
Դեռ փետրվար ամսին` սիրահարների օրվա առիթով, դերասանուհի Հասմիկ Խոջյանն ակնարկեց որ սիրտը զբաղված է` Ինստագրամի էջում հրապարակելով սիրելիի հետ առաջին լուսանկարը: Բայց Հասմիկը, որոշեց բառիս ուղիղ իմաստով գլխատել սիրելիին և հետևորդներին ցույց տալ միայն նրա թրաշը և սպիտակ վերնաշապիկը:
Ծանոթ սցենար է, չէ՞ և երևի թե պատասխանն էլ ստանդարտ է՝ դե, սիրելիս հանրային մարդ չէ և չի սիրում երևալ: Խնդրում եմ հիշեք, վերջին նախադասությունը, որովհետև սրան դեռ կանդրադառնանք:
Զույգը մարտ ամսին նշանադրվեց և հրավիրածներից ոչ մեկի սթորիներում Հասմիկի նշանածն այդպես էլ չերևաց: Այստեղ կարող են լինել ծանփահարություններ, քանի որ Հասմիկին հաջողվեց, կրկին թաքուն պահել սիրելիի ով լինելը, իսկ վերջինս Ինստագրամի էջում կրկին հրապարակեց գլխատված և մեջքից տեսանյութեր:
Կարծում ենք, ժամանակն է, որ Հասմիկի սիրելիին մարդիկ գոնե արդեն դեմքով տեսնեն, որովհետև վերջինիս մեջքն արդեն անգիր գիտենք: Starnews-ը բացահայտել է նրա ով լինելը և, ի դեպ, Հասմիկի անփությության պատճառով:
Դերասանուհին Ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է սիրելիի անունը: Վերջինիս անունը Տիգրան է, ով ի տարբերություն Հասմիկի` ֆեյսբուքի գլխավոր նկարում չի փակել նրա դեմքը և չի փորձում թաքցնել սիրելիին, իսկ ինչ վերաբերվում է ոչ հանրային լինելուն, Տիգրանը գոնե պետք է ֆեյսբուքյան էջ չունենար, առավել ևս չտեղադրեր հարյուրավոր լուսանկարներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: