Էքզիստենցիալ վակուում
Մենք պետք է կարողանանք ճիշտ ախտանիշ տանք այսօրվա Հայաստանի հասարակության վիճակին, իսկ ախտանիշը կարծես թե ինքն իրեն է գալիս մտքին Գոյաբանական Ճգնաժամ, կամ Դատարկություն։
Վերջին երեսուն տարվա մեր պետական գոյության,կամ պետականության ինքնության առանցքներ էին Անկախությունը, Արցախը, մեր հաղթանակները, հանուն որոնց դիմակայում էինք սոցիալական, տնտեսական, անվտանգային մարտահրավերներին։ Մենք մեծ գին ենք վճարել դրանց համար եւ այդ վճարված գինը մեզ միավորում էր, իմաստ էր հաղորդում մեր գոյությանը։
44 օրվա ընթացքում մենք կորցրեցինք մեր պետականության այդ երեք առանցքային հենասյուներն, այսինքն հասարակությունը կորցրեց իր կոլեկտիվ ինքնության առանցքները եւ հայտնվեց էքզիստենցիալ վակուումում։
Ինքնության դատարկության ուղեկիցներն են հանրային պսիխոզները, ֆրուստրացիան ու մեղավորների փնտրտուքը։
Ինչու են այս ընտրությունները վերածվում կոլեկտիվ պսիխոզի, համապատասխան դրսեւորումներով, որովհետեւ ընտրությունների մասնակիցներից սպասում ենք նոր ինքնության առաջարկներ, որոնք կլցնեն դատարկությունն ու կոլեկտիվ համակեցությանն անհրաժեշտ իմաստ կհաղորդեն։
Իսկ նոր ինքնության առաջարկներ չկան ...:
To be, or not to be, that is the question:
Whether tis nobler in the mind to suffer
The slings and arrows of outrageous fortune,
Or to take arms against a sea of troubles.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել