Արցախի օտարման պրոցեսը փաստացի ավարտվեց մարտի 27-ին, ինչին զուգահեռ հայկական «ընդդիմությունը» լքեց փողոցը: Այլևս իրենց կարիքը չկար:
Հաջորդ վերջնաժամկետը մայիսի 23-ն է: Այդ օրն Իրանը որոշել է հեռացնել Մագատե-ի տեսախցիկներն իր միջուկային ենթակառուցվածքներից և ջնջելու է 3 ամսվա տեսագրությունները (դրանք Մագատեին փոխանցելու փոխարեն): Ադրբեջանցիք և իրենց տեղական ու գլոբալ գործընկերները կսպասեն մինչև էդ օրը, իրավիճակը Սյունիքում պահելով ջերմ, բայց ոչ եռման աստիճանի: Եթե Իրանը դիմեց հիշյալ քայլին, ուրեմն միջուկային գործարքի հակառակորդներին հաջողվել է սաբոտաժի ենթարկել պրոցեսը և այն կսառեցվի առնվազն մինչև Իրանի ընտրությունները:
Մայիսի 23-ից անմիջապես հետո նախատեսված է ԵԱՏՄ երկրների ղեկավարների օնլայն նիստ, որտեղ նորից Ադրբեջանի անդամակցության հարցը պիտի փորձեն քննարկել:
Ինչքան հասկանում եմ արևմուտքը լավատեսորեն է տրամադրված գործարքի վերաբերյալ, այլապես Պետդեպն այսօր չէր հայտնի, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ քննարկել է Արցախի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ (ենթադրաբար կարգավիճակի) կարգավորման հարցը:
Հ.Գ. Տեսախցիկ հեռացնելու որոշման հետ մեկտեղ Իրանի պառլամենտն օրենք է ընդունել, ըստ որի գործադիրը պարտավոր է ավելացնել ցածր հարստացված ուրանի արտա
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=122422339984829&id=106766031550460
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել