Եթե Հայաստանում թատրոնի դերասանների խաղի շնորհիվ շատերը դժվարանում են հստակ պատկերացնել, թե ով, որ ճամբարում է, ապա Իսրայելի դեպքում ամեն ինչ շատ ավելի ակներև է ու Հայաստանյան պրոցեսների կրկնօրինակումն է որոշ տեղական նրբություններով:
ԱՄՆ-ն հայտարարում է, որ սատարելու է իր դաշնակից Իսրայելին, բայց տակից համ մեխին է խփում, համ նալին, իսկ բորսաներին Բլումբերգի միջոցով սիգնալ է ուղարկում, որ Իրանի պատժամիջոցները հանվելու են: Իրանն ու Չինաստանը խիստ հակաիսրայելական դիրք են պահում: Ողջ Եվրոպայով Պաղեստինին սատարող ցույցեր են: Դե, իսկ Վատիկանը իր պաշտոնյայի շուրթերով բառացիորեն ասում է, որ Իսրայելի ներկայիս իշխանությունն այդ երկիրը տանում է ինքնասպանության: Իսկ եթե Վատիկանն ա դա ասում, ուրեմն իրոք եկել է լրջանալու ու Իրանի միջուկային գործարքի հետ համակերպվելու ժամանակը:
Թուրքիան, ինչպես միշտ, խիստ պաղեստինամետ հռետորաբանություն է որդեգրում, բայց իրականում ոչ մի քայլ չի ձեռնարկում: Դե, որտև մահմեդական աշխարհում դեմք փրկելը կարևոր է, բայց պատժամւջոցներից ազատված, «միջուկային» Իրանը Թուրքիայի մղձավանջն է:
Ռուսաստանը դեռ ամիսներ առաջ զգուշացնում էր Իսրայելին, որ նրանք միայնակ չեն ձգի: Կուրգինյանի և այլոց շուրթերով Մոսկվան բազմիցս է ձեռք մեկնել Իսրայելին: Ուրիշ հարց, որ ինչքան Ռուսաստանը կարող էր կանխատեսել Իսրայելի համար ԱՄՆ-Չինաստան-Իրան դաշինքի վտանգը, այդքան էլ Իսրայելը կարա կանխատեսի Մոսկվայի ներկայիս վարչակազմի հետ դաշինք կազմելու վտանգը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=122384286655301&id=106766031550460
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել