Psymag.am-գրում է.

Ժամանակին Հնդկաստանում ապրում էր մի շուն: 

Մի օր զբոսնելիս նա որոշում է մտնել 1000 հայելիների վանքը: Դռներից մտնելով ներս` նա բարձրանում է աստիճաններով ու հայտնվում մի սրահում, որտեղ 1000 հայելի կար: Մտնելով ներս` նա քարանում է վախից, երբ տեսնում է այդ հայելիներում իր արտացոլանքը: Վախից նա սկսում է գռմռալ ու ցուցադրել իր սուր ժանիքները, ինչին ի պատասխան 1000 շներ սկսում են սկսում են ցուցադրել իրենց ժանիքները: Շունը կախում է պոչն ու արագ փախչում սրահից այն մտքով, որ ամբողջ աշխարհը լի է չար շներով:
Անցնում է որոշ ժամանակ ու մի օր վանքի մոտով անցնելիս է լինում մեկ այլ շուն: Նա նույնպես որոշում է մտնել վանք: Նա բարձրանում է աստիճաններով ու հայտնվում նույն սրահում` 1000 հայելիներով և 1000 շներով նրանց մեջ: Նա ուրախանում է, սկսում է խաղացնել պոչը, ինչին ի պատասխան նույնն անում են մոյւս շները: Քիչ անց շունը լքում է վանքն այն մտքով, որ աշխարհը լիքն է ընկերասեր շներով:

Յուրաքանչյուրի աշխարհն այնպիսին է, ինչպիսին նա այն տեսնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել