«Կարմիր խաչը» հայ ռազմագերու հարցում գաղտնի բանակցում էAravot.am-ը գրում է.

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը բանակցություններ է վարում Բաքվի գրասենյակի հետ՝ Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերու հետ հանդիպման վերաբերյալ: «Մեզ կոնկրետ ոչինչ չեն ասում, մենք անընդհատ փորձում ենք կապվել, ասում են՝ բանակցություններ են տարվում, անդադար բանակցում ենք Բաքվի «Կարմիր խաչի» հետ, բայց բանակցությունների մանրամասները գաղտնի են, մնում է հուսանք, որ «Կամիր խաչը» մի բան կանի»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Նա ասաց, որ Բաքվի օմբուդսմենի հետ էլ չեն կարողանում հայ ռազմագերու հարցը քննարկել, որովհետեւ վերջինս չի ցանկանում Հայաստանի գործընկերների հետ առնչվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել