29 ՏԱՐԻՆԵՐ առաջ, այս օրերուն, թրքական բանակի Կիպրոս ներխուժման երկրորդ փուլն էր որ տեղի կունենար, կանաչ լոյսովը Քիսինճըրի, ՆԱԹՕ-ի եւ այլ գերհզոր ոյժերու....ԱՇԽԱՐՀԻ ԱՉՔԻՆ ԱՌՋԵՒ, ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ....Կղզիին մէկ երրորդը կըլլար տեղահան իր պապենական տուներէն, արմատախիլ՝ իր հողերէն, տեղերէն....Կարծէք ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ դարձեալ կը կրկնուէր ԱՆՊԱՏԻԺ մնացած Թուրքիոյ կողմէ: Միամիտներ կան մեր մէջ, որոնք կը կարծեն, որ Թուրքիան ալ պիտի չհամարձակէր յարձակելու Հայաստանի վրայ....որ աշխարհ փոխուած է...եւ նման այլ հեքիաթներ կը յօրինեն, իրենց բաղձանքը իրականութեան տեղ դնելով: ՀԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՏՈՒՄՆ Է ԳԵՐԱԳՈՅՆ ԵՐԱՇԽԻՔԸ ՄԵՐ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ....Իսկ ՀԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ ունենալու համար ՆԱԽԱՊԱՅՄԱՆ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹԻՒՆԸ, որ այնքան խոցելի է դարձած ներկայիս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/493719427385841?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել