Ժիրայր Սեֆիլյան. «Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ վերահսկվում է խանի կողմից»

Aravot.am-ը գրում է.

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու  Իտալիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Բանախոսներն անդրադարձան իրենց հետագա անելիքների,   Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին: Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Մենք մեր գործունեության բուռն շրջանում ենք գտնվում, մենք այդ մասին հայտարարել էինք նաեւ, որ ի տարբերություն Հայաստանում չկայացած քաղաքական դաշտի գործիչների, արձակուրդ գնացողը չենք, մենք շատ լավ գիտակցում ենք ամեն մի օրվա նշանակությունը եւ ամեն օր լծված ենք մեր ընդհանուր գործով: Մեր սիրելի ժողովուրդը պետք է գիտակցի, որ  անելանելի վիճակում չենք գտնվում մենք`հայերս, կա այս վիճակից դուրս գալու լուծում, մենք այդ լուծումը գտել ենք, ունենք, ունենք հստակ ծրագիր, հստակ քայլերի հաջորդականությամբ եւ ընթանում ենք այդ ուղղությամբ: Այսինքն նախեւառաջ մենք ուզում ենք մեր ժողովրդին հուսադրել, ինչպես ասում են` ամեն ինչ կորած է, բայց այդպես չէ»: Ժիրայր  Սեֆիլյանը քննադատեց նաեւ նախորդ 15-20 տարվա ընթացքում իրենց ընդդիմադիր  համարած ուժերի ելույթները` նշելով, որ ամեն անգամ նույն բանն ենք լսում: «Սեպտեմբեր ամիսը մոտենում է, եւ ինչպես ամեն տարի քաղաքական արկածախնդրությամբ զբաղվող կուսակցությունները ու գործիչները նորից իրենք իրենց դերի մեջ են: Այս օրերին դուք հաճախ եք լսում, որ շուտով հեղափոխությունը լինելու է, շուտով փոփոխությունը լինելու է, այսպես ենք անելու, այնպես ենք  անելու, լայն հեղափոխություն է լինելու, բայց եթե փորձենք թերթել անցած 15-20 տարիների չակերտավոր ասած ընդդիմադիր ուժերի գործունեությունն ու նրանց ելույթները, կտեսնենք, որ ամեն տարի նույն բանն ենք լսում: Ես այս ամենը ասացի, հիմնականում գալու նրան,  որ  լուծումը այս համակարգեն ներս չէ, այսինքն` այսօրվա քաղաքական դաշտը, որը ամբողջությամբ վերահսկվում է գործող խանի, խանական կառավարման համակարգի կողմից, ուստի այդտեղ լուծում փնտրելն անիմաստ է», -ասաց բանախոսը: Ժիրայր Սեֆիլյանը նաեւ  ասաց, որ իրենք ազնիվ մղում ունեցող  գործիչներին հորդորել են դուրս գալ այդ համակարգի միջից  ու ձեւավորել այլընտրանքային իշխանություններ: Ըստ նրա,   ընդդիմադիր դաշտում տակավին կան ազնիվ գործիչներ, որոնք կարող են   համագործակցել «Նախորհրդարանի» հետ, որը  կուսակցություն չէ, սովորական  շարժում չէ, այլ այն  հարթակն է, որը կողմնակից է  արմատական փոփոխության, ըստ էության է մերժում գործող  համակարգը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել