Մի հատ շատ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ֆիքսենք։ Ադրբեջանցիները ՀՀ տարածքից դուրս գալու շուրջ բանակցում են բացառապես ժամանակ շահելու նպատակով։
Իսկ ժամանակն իրենց պետք ա էդ տարածքներում ամրանալու, ինժեներական աշխատանքներն ավարտելու ու լրացուցիչ ուժեր տեղակայելու համար։ Որ արդեն ուժով էլ անհնար լինի իրենց այնտեղից հեռացնել։
Էս հնարքը էնքա՜ն հինա, որ էս կուտը ուտելու համար մարդը ․․․ ես ուղղակի չգիտեմ, թե ինչքան ապուշ պետք ա լինի։ Իսկ Հայաստանի օկուպացիոն ռեժիմը մարդկանց գլխի տակ փափուկ բարձ ա դնում, թե․ «հեսա բանակցում ենք, դուրս կգան»։
Հ․Գ․
Ի դեպ, իրենց քայլերով ադրբեջանցիները նաև բանակցությունների օրակարգ են փոխում։ Հիմա բանակցություններում ոչ թե ասենք անվտանգության հարցերն են, ոչ թե Բերձորի ճանապարհի հարցն է, ոչ թե Արցախի կարգավիճակի հարցը, այլ՝ ՀՀ տարածքից դուրս գալ-չգալու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/4230914476989874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել