Օրինաչափորեն տականքներից կազմված իշխանության հենարանը, մեծամասամբ, միշտ էլ եղել, կան ու լինելու են տականքները... Նրանք ծնվում, ապրում և Երկրից հեռանում են անգաղափար... Նրանց համար թիվ մեկ արժեքը եղել, կա ու մնալու է օրվա հացը... Հանուն այդ հացի նրանք պատրաստ են զիջելու Հայրենիքի այն մասը, որն իրենց պատկերացմամբ իրենցը չէ... Նրանց համար այդպիսինն է այն ամենը, ինչ <<խանգարում>> է գտնել ու լափել օրվա հացը... Նրանց ապրելու իմաստը լափելն է ու հանուն մի կտոր հացի՝ վարկաբեկել ու անվանարկելն է բոլոր նրանց, ովքեր ի զորու են պահելու և ամրացնելու ոչ միայն Երկիրը, այլ նաև Հայրենիքի այն կտորը, որի վրա ապրում է հենց ինքը՝ այդ լափողը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: