Panorama.am-ը գրում է.

«Գեղարքունիքի մարզում այս պահին իրավիճակը լարված չէ, կրակոցներ չկան, հակառակորդը առաջ չի եկել, այն է, ինչ արձանագրվել էր մայիսի 12-ին»,- այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա հիշեցրեց, որ մայիսի 12-ին ադրբեջանցիները Գեղամասարի հատվածում խախտել էին պետական սահմանը, և սարերի ազատ տարածքներում մոտ 1-2 կմ առաջ եկել՝ Նորաբակ և Կութ համայնքների տարածքում։

Այնուամենայնիվ, համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ հակառակորդն ինչպես եկել է, այդպես էլ հետ կգնա։

«Այս պահին բանակցություններ են գնում։ Հույս ունենք, որ բանակցություններով ամեն բան կավարտվի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել