Նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի համաձայնագրի ստորագրումից հետո մենք նոր գծված սահմաններում նպաստավոր դիրքեր զբաղեցնելու մեծ առավելություն ունեինք, քանի որ նախ գրեթե մեկ ամիս ժամանակ կար, որպեսզի ՊԲ համապատասխան ստորաբաժանումները ետ քաշվեին մինչև այդ զբաղեցրած դիրքերից,էտ ընթացքում ՊՆ զորամիավորումների համապատասխան ստորաբաժանումները կնստեին նպաստավոր բարձունքներում, իսկ դրանից հետո, GPS ով սահմանները ճշգրտելու աշխատանքների ժամանակ, արդեն նմանատիպ խնդիրներ չէին առաջանա, ինչ Իշխանասարում, Արավուսում կամ մեկ այլ տարածքում։
Երբ ավելի քան վեց ամիս դու ոչինչ չես ձեռնարկում տարրական խնդիրները կարգավորելու ուղղությամբ, միշտ սպասում ես, որ թուրքը գա՝ ասի, էս իմն է, ետ գնացեք, ու նմանատիպ խնդիրների առաջանալուց հետո աներեսի նման կանգնում ասում, թե չենք հասցրել կահավորել սահմանի որոշ հատվածներ,ասածդ ոչ մի տրամաբանության ու բարոյական նորմերի մեջ չի տեղավորվում։
Կամ ինչ ասել է՝ կահավորում, ի՞նչն եք կահավորել, եթե օրինակ թշնամին նույն տրամաբանության մեջ ու համառությամբ Կապանի կամ մեկ այլ հատվածում առաջ գա, խնդիրների լուծումները տարբեր են լինելու՞։
Ձեր փուչ պոպուլիզմի ու հանցավոր անգործության, անփութության համար հաստատ պատասխան եք տալու։
Նյութի աղբյուր՝ http://facebook.com/shiraz.khachatryan/posts/4065337366912929
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել