500 գ սունկը մաքրել, լվանալ, կտրատել, 2-3 հատ կարտոֆիլը, 1 հատ գազարը, քարավուսի (նեխուր, կարոս) 2-3 ցողունն առանց տերևների կտրատել: Սոխը մանր կտրատել, տապակել, ավելացնել մանր կտրատած սխտոր, սև պղպեղ, համեմի սերմ, 1-2 րոպեից զանգվածին ավելացնել կարտոֆիլը, գազարը, քարավուսը, տապակել` շարունակ խառնելով, մի քանի րոպեից ավելացնել սունկը և շարունակել տապակել մոտ 10 րոպե: Ավելացնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը ծածկվի (ջրի շատ լինելու դեպքում ճաշը համեղ չի լինի), աղ ավելացնել և եփել: Անջատել, ավելացնել կտրատած սամիթ և մատուցել: Կարելի է ուտելիս թթվասեր ավելացնել: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: