Կոչ բոլոր ոլորտներում անկարող Չիշխանությանը․․․
Քանի որ դուք երկրի կառավարումից ընդհանրապես ոչինչ չեք հասկանում, քանի որ դուք ընդամենը լավ ճառեր եք ասում, այն էլ՝ սուտ և մանիպուլյատիվ, ընդամենը կառավարության նիստերին լակոտավարի իրար եք գովազդում, ուստի փորձեք ձեր անիմաստ կադրերից դուրս քննարկումներ ունենալ ոլորտի պրոֆեսիոնալների հետ, որոնց շատ արագ ազատեցիք պաշտոններից և նրանց միջոցով լուծումներ գտեք առկա խնդիրներին։
Օրինակ՝ ձեր ՊՆ անիմաստ նախարար Վաղոյի, ԱԽՔ Արմենի և այլ կամակատար տուզիկների հետ անիմաստ հավաքներ ու քննարկումներ ունենալու փոխարեն ոլորտի իրական պրոֆեսիոնալների հավաք արեք և գործողությունների ՊԼԱՆ մշակեք, թե յուրաքանչյուր անգամ նման իրավիճակների դեպքում /իսկ այդպիսիք ձեր իշխանության օրոք դեռ շատ են լինելու/ ինչպես պետք է գործեն իրավասու պաշտոնյաները, նշանակեք այդ իրավասուներին և պատասխանատուներին և լիազորեք առանց ձեր ԱԽՔ անիմաստ ժողովների շատ արագ կոնկրետ գործողություններ կատարել։
Իսկ նախքան այդ գոնե տղա եղեք և առնվազն 2000 անձից բաղկացած պրոֆեսիոնալ և հատուկ ստորաբաժանում ստեղծեք, հանգցրեք լավագույն զինվորական համազգեստը, զինեք ժամանակակից լավագույն զենքերով, կապի միջոցներով և այլ տեխնիկայով, լուրջ հրահանգավորում արեք, ծանոթացրեք մշակված գործողությունների ՊԼԱՆԻՆ, որից հետո նրանց 300-ական տեղաբաշխեք Մեղրի, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, որպեսզի գոնե արտաքին տեսքով և զինվածությամբ չզիջեն ադրբեջանցիներին։
Վստահեցնում եմ, որ դա էական նշանակություն ունի ինչպես թշնամու հետ առաջին գծում շփումների ժամանակ, այնպես էլ մեր բնակչության բարոյահոգեբանական վիճակի համար։
Էլ չեմ ասում, որ վաղուց արդեն պետք է սահմանի ամբողջ երկայնքով համապատասխան տեսախցիկներ տեղադրված լինեին, որոնց միջոցով պետք է հսկողության տակ պահվեր ոչ միայն անմիջական սահմանը, այլ նաև՝ սահմանին հարակից թշնամու տարածքը, որպեսզի րոպե առաջ այդ հատուկ ստորաբաժանումներ միոջոցով կանխվի թշնամու առաջխաղացումը՝ զբոսանքով ՀՀ տարածք ներխուժումը և գրավումը։
Հաստատ էդ գումարները /պարգևավճարները/ կան, ուղղակի միտք և ցանկություն չունեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել