Զուտ ասեմ, որ խամ մարդիկ չշփոթվեն։ Իրականում՝ ՀԱՊԿ դիմելու կարիք չկար էլ։ Ասենք ոչ մի սթափ մարդ չի ակնկալում, չէ՞, որ տաջիկները, ղրղզները, բելոռուսներն ու հատկապես ղազախները թուր-թվանք վերցնելու էին ու գային Սյունիքից ադրբեջանցիներին քշելու։ Բոլորն էլ գիտակցական, կամ էլ ենթագիտակցական մակարդակում հույսները կապում են Ռուսաստանի հետ։ Էս փաստը ֆիքսեցինք։
Հիմա երկրորդ փաստը։ Զուտ իրավական ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից Ռուսաստանի ներգրավման համար ՀԱՊԿ-ի հարթակը միակը չէ։ Բանն այն է, որ գոյություն ունի Հայ-Ռուսական երկկողմ համաձայնագիր, որը երկարաձգվեց ու լրացվեց 2013 թվականին, որով ի թիվս այնպիսի հարցերի, ինչպիսիք էին Հայ-Ռուս Գազպրոմի՝ ամբողջովին Գազպորմին անցումը, կարգավորվում էր նաև ՀՀ-ում ՌԴ 106-րդ ռազմաբազայի տեղակայման պայմանները և հստակ սահմանվում էր, որ ստորագրող կողմերից որևէ մեկի վրա արտաքին ագրեսսիան հավասարազոր է հարձակման երկուսի վրա։ Սա նշանակում է, որ Ռուսաստանին ներգրավելու համար բավարար է զուտ նշյալ պայմանագրի գործարկումը։
Հիմա երկու հարց, որոնցից մեկը հետաքրքիր է, իսկ մյուսը շատ հետաքրքիր։
Հետաքրքիր հարց
Ինչո՞ւ Նիկոլը դիմեց ՀԱՊԿ-ին, այլ ոչ հենց ՌԴ-ին։
Պատասխանը պարզ է. Նիկոլը թուրքական շահ է սպասարկում ու հետևողական քայելեր է ձեռնարկում, որպեսզի իր տերերի պատվեր կատարի, այն է՝ դուրս մղի Ռուսաաստանը Հայաստանից ու որպես անխուսափելի հետևանք՝ տարածաշրջանից։ ՀԱՊԿ-ը վարկաբեկելն ու դրա սնանկությունն անհերքելիորեն ի ցույց դնելը այդ պրոցեսսի հանգուցային քայլերից մեկն է։
Շատ հետաքրքիր հարց
Որ Նիկոլը սրիկա է, դավաճան ու սուկին սին գիտեն բոլորը։ Հերիք է նորից ու նորից դա պատմել ու բացատրել։ Ընդդիմությունը բացի Նիկոլի մեր ու մանուկ, սաղ ու սատկած քրֆելուց այլ բովանդակային օրակարգ ունի՞։ Մասնավորապես՝ ընդդիմությունը գոնե դիտարկո՞ւմ է քննարկել հարցը, թե ինչ պետք է արվի, որ Ռուսաստանը կատարի ինչպես Եռակողմ հայտարարությամբ իր բաժին պարտավորությունները, այնպես էլ միջպետական պայմանագրով ստանձնած դաշնակցային պարտավորությունները։
Նկատե՛ք, ես միայն առարկայական հարցադրումներ եմ անում ու կրկին հորդորում եմ չփորձել համոզել ինձ, որ ես էլ միանամ Պուտինից հղիանալ երազող տղամարդկանց ու կանանց շարքերին։ Ես Ռուսաստանն ու ռուս ժողովրդին շատ եմ սիրում, երբեք չեմ թաքցրել դա, ֆեյսբուքում գրանցված լինելու 10+ տարիների ընթացքում դա բազմիցս եմ ցույց տվել և ապացուցման կարիք սա չունի, բայց ինչքան էլ ես Ռուսաստանին ու ռուս ժողովրդին սիրեմ, կամ էլ այլ պետությունների ու այլ ժողովուրդների, հաստատ Հայաստանից ու հայ ժողովրդից շատ չեմ սիրելու։ Ըստ այդմ, լիրիկական զեղումներն ու խորհրդավոր տոնով արված սպասելու հորդորները թողնենք մի կողմ ու փորձենք պատասխանել այս հարցերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1177518692723879&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել