Փաստացի արձանագրվեց, որ ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ։
Այսինքն, երեկվանից տարածվող պաշտոնական հերքումներն առ այն, որ Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում Ադրբեջանի զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել պետական մակարդակով իրականացվող մեդիատեռորի և պաշտոնական ապատեղեկատվության տարածման հերթական դասագրքային օրինակն էին։
Վերջին երեք տարիների ընթացքում պետական մակարդակով ստի և կեղծիքի տարածումը քայքայել են հայ ժողովրդի դիմադրողականությունը, կործանել Արցախը և վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
!Հայաստանում առաջնահերթ օրենսդրական նախաձեռնություններից պետք է լինի բարձրաստիճան պաշտոնական անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով սուտ տեղեկատվության տարածման քրեականացումը։
Այլ եղանակով հնարավոր չէ վերականգնել վստահությունը պետական ինստիտուտների և պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3887488771286204
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել