Panorama.am-ը գրում է.
«Թուրքը Հայաստանի սահմաններից վաղուց է ներս անցել։ Ես, որ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ նաև Արցախը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Սյունիքի դեպքերին և թշնամու առաջխաղացմանը։
Նրա խոսքով, Հայաստանը այն չէ, ինչը գծված է Սովետական որոշ քարտեզներով։ Ըստ քաղաքագետի, դրանք ադմինիստրատիվ սահմաններ են, որոնք չպետք է համարել ՀՀ սահման։
«Թուրքը Հայաստան է ներխուժել անցած տարվա սեպտեմբերի վերջին, որոշակի հաջողություններ է ունեցել ռազմաճակատում և մեզ կապիտուլյացիա է պարտադրել։ Ցավոք, դա բերել է որոշ տարածքների զիջման և հիմա էլ մենք շարունակում ենք այդ զիջման գործընթացը։ Եվ այն, ինչ երեկ տեղի է ունեցել Սյունիքում ու Գեղարքունիքում, տեղավորվում է այն տրամաբանթյան մեջ, որը պարտադրվել է Հայաստանին՝ կապիտուլյացիոն ակտով։ Դա նաև տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ մինչ այս պահը Հայաստանում ղեկավարում է դավաճանական իշխանություն, որն ունակ չէ պաշտպանել Հայաստանի անվտանգությունն ու սահմանները»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ Գեղարքունիքի մարզպետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղակայման պրոցեսներ չեն եղել, և հիմա հակառակորդը դա է անում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ ասելով, որ պաշտոնական հայտարարությունները միշտ էլ աչքի են ընկնում հակասական հայտարարություններով, որոնցում չափազանց մեծ է ստի չափաբաժինը։
«Փաստն այն է, որ Գեղարքունիքի բնակիչներն իրենց աչքերով տեսնում են տեղաշարժերն ու այն փաստը, որ հակառակորդը բարձունքներ է գրավում։ Դա տեսանելի է սովորական քաղաքացիների համար»,- նկատեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: