Ի դեպ, գերիների վերադարձին խանգարող իիիինչ կռուտիտ ասես չմոգոնեցին, ընդհուպ մինչև՝ «ընդդիմության ակցիաներն են խանգարում» զառանցանքը: Հիմա կա հրաշալի հնարավորություն գերիների հարցը լուծելու, պետք ա գերել ՀՀ սուվերեն սահման մտած բոլոր ադրբեջանցիներին:
Ինչպե՞ս: Շատ պարզ, դրա համար 1 հայ զինվորական էլ է հերիք:
Բացատրեմ:
Ըստ Հայ-Ռուսական երկկողմ համաձայնագրի՝ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունը հավասարեցված է ՌԴ սուվերեն տարածքի վրա կատարված ոտնձգության: Սա փաստ է, որը հստակ ֆիքսված է փաստաթղթում:
Սյունիքում ու Գեղարգքունիքում սահմաններն ինչքան էլ դելիմիտացվածու դեմարկացված չլիեն, մեկ ա 3.5 կիլոմետր խորությամբ «մոխրագույն» զոնաներ չկան: Ըստ այդմ, երեկ տեղի է ունեցել ոտնձգություն ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, որը շարունակվում է:
Ըստ այդմ, մեր ռազմավարական դաշնակիցը, ում հորդորով ու ջանքերով մենք առանց կրակոցի Ադրբեջանին հանձնեցինք Ակնայի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջանները՝ հիմնվելով Եռակողմ հայտարարության վրա, որի իրավական կարգավիճակն էլ հասկանալի չի, ՊԱՐՏԱՎՈՐ է կատարել իր ստանձած պարտավորությունները, որոնք հստակ ֆիքսված են միանգամայն հստակ իրավական կարգավիճակ ու դրունթներ ունեցող, երկկողմ կնքված և հաստատված պայմանագրով:
Վստահ եմ, որ եթե վաղը օրինակ՝ Կուրիլյան կղզիներում ճապոնական դեսանտ իջնի, նրանց հետ ամիսներով չեն բանակցելու ու նազուտուզ չեն անելու: Այդ դեպքում՝ ինչո՞ւմ է հապաղումը. ՀՀ ներխուժած ադրբեջանական զինվորականները պետք է շրջափակվեն, զինաթափվեն ու դառնան գերի, որոնց հետագայում կարելի կլինի փոխարինել մեր գերիների հետ: Դիմադրողներին էլ պետք է լիկվիդացնել:
Ընդ որում, Ռուսաստանի անկոտրուն ու սկզբունքային կեցվածքը հաշվի առնելով՝ վերոնշյալ շրջաններից մեզ վռնդելու հարցում, ինչպես նաև Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի հայաթափման դրվագներում, միանգամայն տեղին ու արդար է ակնկալել, որ մեր ռազմավարական դաշնակիցը լիարժեք կկատարի իր ստանձնած պարտավորությունները այս դրվագում և ըստ այդմ՝ նույնիսկ 1 ՀՀ ԶՈւ երկայացուցիչը կարող է ռուսներից ընդունել զինաթափված և գերի հանձնված ադրբեջանցիներին:
Էստեղ կա մի խնդիր. իսկ եթե մեր ռազմավարական դաշնակիցը չուզենա/վախենա/խուսափի/չկարողանա կատարել իր ստանձնած պարտականությունները, ապա ի՞նչ: Կարելի է ասել, որ սա вопрос на миллион է, բայց պետք է դրան պատասխանել:
Հ.Գ. Կանխազգալով Պուտինից հղիանալ ցանկացող տղամարդկանց ու կանանց ելույթների տարափը, միայն մեկ բան կխնդրեմ. մինչ ինձ քլնգելը ու Ռուսաստան սիրել սովորեցնելը, խնդրում եմ՝ նշեք իմ բերած գեթ մեկ հիմնավորում, որը սուտ է, կամ անտրամաբանական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել