Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և խոստովանել, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում խորացել են 3,5կմ։
Սա ավելի մեծ տարածություն է, քան փորձագիտական դաշտի նշած 2-3կմ-ը։
Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ փոխհրաձգություն առայժմ չկա, բայց իրավիճակը ճգնաժամային է։
Սա էլ է՞ խուճապի տարածում։ Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու ու հայհոյելու․ չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանում 3,5կմ-ի մասին։
Սիրելի հայրենակիցներ ու հատկապես նրանք, ովքեր օրվա ընթացքում գրում էին, թե ես ու իմ մյուս գործընկերները սուտ տեղեկություններ են տարածում, հիմա գոնե համոզվեցի՞ք, թե ով էր ստում։ Ներողության խոսքի չեմ սպասում, բայց բարոյականությունը լավ բան է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158270748388831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել