Հետաքրքիր է, ինչպիսի <<վայնասուն>> կլիներ հանրային տարբեր շրջանակներում, եթե 1994-ից մինչև 2018 թվականը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որևէ հատվածում հակառակորդն իր դիքերն առաջ տար գոնե մի քանի մետր... 2016-ի ապրիլյան քարօրյա պատերազմի արդյունքում, երբ թշնամին հարյուրավոր զոհերի և բազմաքանակ զինտեխնիկայի կորստի գնով շփման գծի հյուսիսում և հարավում առաջացավ ընդամեմը 200-ից 400 մետր խորությամբ, գրանտակեր <<հայրենասերների>> մի ողջ զորաբանակ իր աղմուկ-աղաղակով ու <<քննիչ հանձնաժողովով>> երկիր էին ոտքի հանում... Այսօր խոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, բայց չգիտես ինչու, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ... Այս ո՞ւր ենք հասել... Միթե՞ այդ մեկ պատահականությունն իզորու է ավերելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել բոլորիս համահավաք ջանքերի ու հազարավոր նվիրյալների արյան գնով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: