Իշխանավորները արդեն կամաց-կամաց տարբեր շուրթերով սկսել են առատ խոստումներ շռայլել։ New Vasuki-ների մասին նոր հեքիաթների շքերթ է մեկնարկում։ Ցանկացած խոստում, որը կլսեք կապիտուլյանտ ոհմակի ցանկացած ներկայացուցչից` սուտ է։ Մարդիկ, որոնք ստել են ողջ կյանք եւ բացառապես ստով ու շամտաժով են դիզել սեփական բարեկեցությունը, երբեք ու ոչինչ չեն արել ու չեն անելու ոչ երկրի, ոչ էլ ժողովրդի համար։ Երկիրն ու ժողովուրդը իրենց համար գործիք են միայն եւ միջոց, ոչ ավելին։ Ոնց միշտ ստել են իշխանության գալուց առաջ, այնուհետ իշխանության ամեն աստծու օր, ոնց խաբել են միամիտ, հույս ունեցող ու հավատացող մարդկանց նաեւ ողջ պատերազմի ընթացքում, տենց էլ շարունակում են մինչ օրս, ստելով իրական կորուստների ու թշնամու հետ պայմանավորվածությունների մասին, պատերազմը բերած իրական հանգամանքների ու սեփական հիմարության, ագահության ու դավաճանության մասին։ Այս մարդկանց ոչ մի խոսք արժեք չունի, քանի որ իրեք չունեն ոչ թասիբ, ոչ ինքնասիրություն, ու ոչ էլ արժանապատվություն, եւ իրեց իշխանության դիմաց այդպիսին են դարձնում աշխարհի համար ողջ երկիրն ու մեզ բոլորիս։
Ելքը մեկն է` #antinikol V.
Պատվաստվիր, փրկիր քեզ, հարազատներիդ ու հայրենիքը։ Մի թողեք NiCOVID-ը կրկին ներթափանցի ձեր ուղեղը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել