Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցի ժամանակ դիտողություն է արել Բաքվում աշխատող օպերատորներին։

«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում, երեխաներ»,-ասել է Լավրովն ակնհայտ դժգոհությամբ։

Նա կոչ արեց հարգանքով վերաբերվել 2 նախարարների ելույթներին։

Նմանատիպ իրավիճակ էր առաջացել 2015-ի օգոստոսին։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ընդհատեց ելույթը ու գրեթե նույն բառերով դիտողություն արեց դահլիճում նստածներից մեկին. «Մենք ձեզ չե՞նք խանգարում»։

Հավելենք, որ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Բաքու է մեկնել մայիսի 10-ին։ Երեկ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել