Երբեմն ծովերի ու օվկիանոսների ափերին արտասովոր իրե են հայտնաբերվում։ Ֆլորիշ կղզու լողափի աշխատակիցը տևական ժամանակ ամեն օր ափում կոշիկ էր գտնում, որոնք լիովին նոր էին։

2018 թ. տղան գտավ առաջին սպորտային կոշիկները, որոնք պատված էին խխունջերով ու ջրիմուռներով, սակայն, այնուամենայնիվ, նոր տեսք ունեին։ այնուհետև տևական ժամանակ՝ ամեն օր, տղան ափում նոր կոշիկներ էր գտնում, ինչն արտասովոր էր։ Բոլոր կոշիկները ոչ միայն սպորտային էին, այլև նույն ապրանքանիշին էին պատկանում։

Աշխատակիցը չէր հասկանում՝ ինչ է կատարվում, և նրան օգնության հասավ համացանցն ու իր՝ Գի Ռիբեյրոյի ճկուն միտքը։ Նա փորձեց գտնել, թե վերջին տարում տարածաշրջանում ինչ վթարներ են տեղի ունեցել և գտավ այն, ինչ իրեն հարկավոր էր։ Պարզվեց՝ կղզուց քիչ հեռու խոշոր բեռնատար Maersk Shanghai-ը խորտակվել է և կորցրել 7 կոնտեյներ նոր կոշիկ։ Կոնտեյներներն ակտիվորեն փնտրում էին ինքնաթիռների միջոցով։

Ապա կոշկներն աստիճանաբար սկսել էին ափ դուրս գալ՝ աղբի տեսքով։ Ցավալի էր, իհարկե, որ լիովին նոր կոշիկներն այլևս պիտանի չէին կրման։ Տղան կապ հաստատեց ընկերության հետ, որտեղից էլ հույս հայտնեցին, որ գտնված կոշիկների գոնե մի մասը հնարավոր կլինի վերականգնել։

Այս ամենն առաջին հայացքից կարող է զավեշտալի թվալ, սակայն էկոլոգների և համաշխարհային օվկիանոսի համար իրավիճակը չափազանց բացասական է։ Կոշիկների ու կոնտեյների մի մասը գտնվում է օվկիանոսի հատակին։ Ըստ էկոլոգների՝ վնաս է հասցնում յուրաքաչյուր առարկա, որը հայտնվում է օվկիանոսի ջրում։ Կոշիկը բավականին երկար ժամանակում է քայքայվում, և դրա միկրոմասնիկներն, անկասկած, բացասական ազդեցություն կունենան ջրի ու ջրային կենդանիների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել