Այն ինչ այսօր գերագույն գլխավոր ստախոսը ներկայացրեց ԱԺ-ում իրականության մեջ հերթական «100 փաստերն» էին, որոնց իհարկե այս անգամ նույն անվան տակ ու նախկին ձևաչափով ներկայացնելու համարձակություն չունեցավ:
Նախորդ փաստերը ներկայացվում էին մամուլի ասուլիսի ժամանակ, որից հետո ստախոսը պատասխանում էր լրագրողների հարցերին:
Պատկերացնում եք ինչ կլիներ եթե հերթական 100 փաստերը ներկայացվեին նախկին ձևաչափով:
Մի Սյուզի Բադոյան, մի Ani Gevorgyan ու նման մի քանի խիզախ ու անկաշկանդ լրագրողներ ու կփլուզվեր դեղին մամուլի նախկին խմբագրի ստերի վրա կառուցված բուրգը...
Նոյեմբերի 10-ից հետո մի առ ժամանակ բունկերում թաքնված, այնուհետև հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ շրջող, իսկ վերջին մեկ ամսում միանգամից «աքլորացած» դավաճանը շարունակում է խուսափել լրագրողների ուղղակի հարցումներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել