Armeniasputnik.am-ը գրում է․

Գործարար Ռուբեն Վարդանյանն իր համախոհների հետ հանդես է եկել «Ապագա հայկականը» նախաձեռնությամբ։ Նա անկեղծորեն ասել է` արդյոք պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել, թե ոչ, պատմել է` ինչպես են վերջին տարիների ընթացքում իշխանությունները վերաբերվել ներդրողներին։

Ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ հայերը Հայաստանում իրավիճակը փոխելու և օրինակելի պետություն ձևավորելու բացառիկ հնարավորություն ունեն։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում` ներկայացնելով իր «Ապագա հայկականը» նոր նախաձեռնությունը։

Գործարարի խոսքով` նախաձեռնության շուրջ աշխատանքը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերին, ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում հանրային քննարկումների 15 նպատակներ և ուղղություններ են ձևավորվել։ Նա համոզված է` լուրջ վերակառուցում է սպասվում։ Ուժեղ պետությունը պետք է կառուցված լինի հանրային աջակցման հիմքի վրա։ Իսկ Հայաստանը փոխելու համար անհրաժեշտ է ձերբազատվել պատրանքներից ու միֆերից, ռեսուրսների գույքագրում և կադրերի գնահատում իրականացնել, ինչպես նաև շուրջ 15-20 մլրդ դոլար «խելացի» գումար ներգրավել։

«Դրանք ոչ միայն գումարներ են, որոնք կգան ու կգնան կամ կծախսվեն հերթական հարսանիքի, թաղման ու մկրտության վրա, այլ կներդրվեն ճիշտ նախագծերում։ Բավական լուրջ մարտահրավեր է ոչ միայն գումարի ներգրավումը, այլև նախագծեր գտնելը, որոնք իրապես կարող են փոխել Հայաստանի իրավիճակը։ Այնպես որ մեզ մեծ ու ծանր աշխատանք է սպասում», – նշեց Վարդանյանը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել