• Մինչ Երևանում կապիտուլյանտը երեսպաշտորեն հերքում է իր ու իր կառավարության դե-ֆակտո թյուրքամետ լինելը և ցեղասպանության վերջին ճանաչումները վերագրում իրեն, կայսերական մայրաքաղաք Վիեննայում մի քանի հայ քաղաքական և ակադեմիական գործիչներ ԼՂ հակամարտությանը նվիրված մի միջոցառման շրջանակներում ահեղ դիմադրություն են ցույց տալիս քանակապես իրենց գերազանցող ադրբեջանցի գործիչներին և նրանց գրպանային «փորձագետներին» à la Թոմաս դե Վաալ և այլն։
• Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ այդ միջոցառմանը ճոռոմ անվամբ, փուչ բովանդակությամբ «Իմ քայլը» հորջորջվող խմբակցությունից որևէ մեկը ներկա ՉԷ, ավելին՝ կապիտուլյացիոն վարչակարգն ամեն ինչ արել է, որ այդ միջոցառումից բացառվի նաև հակամարտության հարցով միակ լեգիտիմ միջազգային հաստատությունը՝ ԵԱՀԿ-ն։
• Մանրամասները կլինեն հաջորդիվ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/4100897153290072
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել