Մի «ակտիվիստը» վիդեոյով ասում ա, որ իրան հարվածել են, հետո գնում ա ոստիկանություն, ցուցմունք ա տալիս, որ ոչ հարվածել են, ոչ վնասել են, ուղղակի կամեռան են հրել: Հետո ընդհանրապես պարզվում ա, որ պայմանականորեն դատված դասալիք ա, ընդհանրապես Երևանի բնակիչ չի, իր գրանցման վայրում էլ չի ներկայանում բաժին:
Մյուս «ակտիվիստը» փողոցոըւմ Մենուային տեսնում ա ու ավելի լավ բան չի գտնում, քան Մենուային «կովի տղա» ասելը: Ինչքան էլ ես Մենուայի գործունեությանը վատ վերաբերվեմ, բայց ծնողը էս երկրում հատուկենտ սրբություններից ա, որին կպնել չի կարելի: Մենուայից ծեծ են ուտում ու դեռ բողոքում են, որ խոսքի ազատություն չկա:
Մի քանի այլ ակտիվիստներ, որոնց անունը սերտորեն կապված է «հացադուլ» անող նախագահացու Անդրիասի հետ, օրերով լռված են քաղաքապետարանի դիմաց շատ տարօրինակ պահանջով` ազատել աշխատանքից քաղաքապետարանի վարչության պետին ու «Երևանտրանսի» տնօրենին ու չգիտես ինչու լռում են Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:
Քաղաքապետարանի մոտ երկար կանգնած աղբյուրից էլ պարզվում ա, որ քաղաքապետարանը պահանջել ա Անդրիասին պատկանող «Ռադիոհայ» ընկերությանը ազատել քաղաքապետարանին պատկանող տարածքը` պայմանագիրը լրանալու պատճառով, իսկ անդրեասենք ցանկանում են մի փոքր երկարացնել վարձակալությունը, և այժմ կողմերի միջև ընթանում են բանակցություններ:
Դե անդրեասենք էլ ինչ անեն, իրենց «պայքարիստներով» քաղաքապետարանն անընդհատ բզբզում են երևի, որ իրենց շեֆին քաղաքապետարանն ընդառաջ գնա, դրա համար էլ Տարոնի հրաժարականը դեռ չեն պահանջում:
Որ պահանջեն, հաստատ երկարացնող չեն:
Մենք էլ մտածում ենք` պայքար, իրավունքներ, ֆլան-ֆստան:
Ափսոս են ազնիվ երեխաները, որ էս «բիզնես-ակտիվիզմի» ձեռքը մոլորվել են:
Մի քանի հոգով փորձում են ուզուրպացնել հազարավոր երիտասարդների պայքարի արդյունքները, կողքից էլ մանր-մունր բիզնեսի պահպանման հարցերն են լուծում:
Ռուսաստանում վաղուց ձևավորվել են մի քանի քաղաքացիական գռուպիրովկաներ, որոնք զուտ բիզնես շահեր են հետապնդում, այսինքն` պետք է մեկին, ենթադրենք կովկասցի, բիզնեսին խփել, ուղարկում են սքինհեդներին վախացնելու համար, պետք է գործարանը մեկի ձեռքից առնել կամ պահպանել` օգտագործում են հակաֆաշիստական խմբավորումները:
Վերջում ասեմ, որ ես չեմ ուզում վիրավորել այն մարդկանց, ովքեր ազնվորեն բողոքում են երկրում կատարվող անարդարությունից, ուղղակի ուշադիր եղեք, որ ձեր ազնիվ նկրտումները չօգտագործվեն ի շահ քաղաքացիական ակտիվիզմի` օլիգարխների շահերին:



