Քաղաքի՝ գրեթե յուրաքանչյուր վճարովի գովազդի համար հատկացված տարածքում փակցված է «ապագա կա ապագա»լոզունգը, ամենուր աչքի է ընկնում ճերմակի վրա խաղաղության, հանգստության ու վստահության խորհրդանիշ կապույտով գրված այս բառերը, կարծես ոչինչ չի՛ եղել, ու մեր երկիրը ուղղակի անում է իր «ջինջ»ապագայի համար ևս մեկ քայլ, ու ինչքան մեծ դեր է խաղում այս ամենում ընդամենը մի տառի բացակայությունը՝ «Չ» տառի բացակայությունը։
«ԱՊԱԳԱ ՉԿԱ՛ ԱՊԱԳԱ» քայլիստների, նիկոլիստների ու նույնիսկ նրանց համակրողների հետ, մի պարզ պատգճառով՝ մեր ապագան սպանեցին մեր 5000 երեխեքի երազանքները կիսատ թողնելով, ապա ՉԿԱ՛ հատկապես քայլիստների անորակ կադրերի հետ, ովքեր նպատակամղված քանդում են, քանդում են անդադար, քանդում են ամեն րոպե, ապագա ՉԿԱ՛ձեր հետ, որովհետև դուք մեր ազգի լուսավոր հոգիների սերունդը խորտակեցիք, առանց ձեր իշխանության 120.000 մարդ երջանիկ ապագա ուներ իր հողի վրա․ ձեր պատկերացրած ապագայի պատճառով դարձան անտուն, անհայրենիք ու խեղված ճակատագրով․․․․
ԱՊԱԳԱ ՉԿԱ ձեր աներես, անողնաշար, պադոշ ու փողասեր պատգամավորների հետ, ովքեր հրաժարվում են մի կերպ մազապուրծ եղած տղաների համար իրենց աշխատավարձ + պարգևավճար= թույն ապրել բանաձևից դուրս գալ ու ընդամենը ամեն ամիս նվիրաբերել 50.000 դրամ իրենց մարմնով՝ ձեր թուրք կաշին փրկողներին։
ԱՊԱԳԱ ՉԿԱ թուրքին սիրողի
ԱՊԱԳԱ ՉԿԱ Շուշին նվիրողի
ԱՊԱԳԱ ՉԿԱ մեր երեխեքի ապագան խորտակողների հետ․․․
Հ․ Գ
Այ անապագա հիմարներ գոնե մեր զոհված երեխեքի նկարները նայո՞ւմ եք, գոնը նրանց հերոսական գործերին ծանո՞թ եք, գոնե իրենց հավատքի, տղամարդկության ու կամքի կեսը ունե՞ք։ Դուք վերացրեցիք հաղթանակած սերունդը հոգեպես ու ֆիզիկապես․․․
ձեր հետ ապագան՝ նշանակում է մեծացնել կամազուրկ, պարտվածի հոգեբանությամբ, թուքին սիրող, հայրենիքը ուրացող, դավաճան ու հոգին ստանային վաճառած սերունդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել