Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություններին, հայտարարել է.
«2008 թվականի մարտի 1-ին բոլորն էլ հասկանում էին, չէ՞, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տնից դուրս գար, ամեն ինչ կվերջանար: Ինչո՞ւ չեղավ: Ուրեմն Լեւոնի ուզել-չուզելը հարցը չէր: Ուրեմն կային ուժեր, որոնք չէին ուզում, որ դա լիներ, քանի որ եթե լիներ, ամբողջ համակարգը կքանդվեր, բոլոր հանցագործությունները կբացվեին:
Երբեք ոչ մի առաջնորդ իր երկրին չէր տանի այն վիճակի, որում հիմա Հայաստանն է, ուրեմն ավելի վտանգավոր հարված կա, որի մասին մենք չգիտենք: Հավանաբար, դա կապված է նրանց անձնականի հետ, որի արդյունքում պետության դեմ քայլեր են կատարվում: Հիմա Սերժ Սարգսյանը պետք է գնա կտրուկ քայլերի, պետք է հետ կանգնի իր շրջապատին տված բոլոր խոսոտումներից, հասկանա, որ պատմության առջեւ է պատասխանատու»:
Տանել չեմ կարողանում, երբ Լևոնից փորձում են անարատ կույս ու մեսիա սարքել, որովհետև նախ դա այդպես չէ, երկրորդն էլ անում են շատ անտաղանդ կերպ ու ֆանատիկոսներին հատուկ կրքով... Ինչ վերաբերում է Խաչատրյանի կոնկրետ այս հայտարարությունը, ապա մանկահասակ երեխային էլ պարզ է, որ Լևոնը տնից դուրս չեկավ, որովհետև ոնց վախկոտ շկուռնիկ կար, նենց էլ մնացել ա, և ինքը չուզեցավ գնա այն ռիսկին, որով ինքը իրոք կարող էր սուրբ նահատակ դառնար:
Ինչ վերաբերում է համակարգի քանդվելուն և «Երբեք ոչ մի առաջնորդ...» տիպի դատողություններին, ինչպես նաև հանցագործությունների բացահայտմանը, ապա ԵՐԲԵՔ չի կարելի մոռանալ, որ ԱՅՍ համակարգի հիմնադիրը հենց Լևոնն է, ԱՅՆ, ինչ անում են այսօրվա առաջնորդները, ընդամենը շարունակությունն է այն քաղաքականության, որի սկիզբը դրել է հենց Լևոնը, համակարգը ամեն դեպքում չէր քանդվի, այլ ընդամենը տեղի կունենար դրա ձևափոխում՝ իշխանական բուրգի վերին հատվածում կոսմետիկ վերանորոգման տեսքով, իսկ կբացահայտվեին միայն այն հանցագործությունները, որոնք լևոնենք ճիշտ համարեին՝ «Հաց և տեսարաններ» տրամաբանության համատեքստում:
Այնպես որ, պարոնայք, բավ է մեր գիտակցություններում մեսիաների ու ամենափրկիչների մասին միֆեր ստեղծել: Թերևս միակ բանը, որում համաձայն եմ Խաչատրյանի հետ, դա այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է պատմության առջև, և ափսոսում եմ, որ իրեն նախորդողները դա կա՛մ չհասկացան այդպես էլ, կա՛մ էլ թքած ունեցան այդ պատասխանատվության վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/347357882064649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել