Ուշագրավ մի կանխատեսում կարդացի «Ժողովուրդ» թերթում, որտեղ մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Սա հիմնավորվում է նրանով, որ Տիգրան Սարգսյանն այն գործիչն է, որը վայելում է գրեթե անվերապահ վստահություն Սերժ Սարգսյանի կողմից, ու նրա ցանկացած խոսքը ընկալվում է հալած յուղի պես...
Գեղեցիկ միֆ է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր քիչ են հասկանում Հայաստանի ներքաղաքական դաշտի սպեցիֆիկայից ու քիչ պատկերացում ունեն ինչպես Սերժ Սարգսյանի ռազմավարության, այնպես էլ Տիգրան Սարգսյանի իրական դերի մասին: Իմ խորին համոզմամբ` Տիգրան Սարգսյանը հանդիսանում է քավության նոխազի իդեալական մոդել, ում վրա վաղ թե ուշ բարդվելու են բոլոր անհաջողություններն ու սոցիալական խնդիրները, և որպեսզի այս քայլն ավելի արդյունավետ լինի, այնպես է արվելու, որ հասարակության կողմից բոլոր դժբախտությունների մեջ առանց այն էլ հսկայական դերակատարություն ունեցող Տիգրան Սարգսյանի դերը էլ ավելի մեծ ընկալվի:
Սա հիշեցնում է այն իրավիճակը, որ մատաղացու գառնուկին լա՜վ կերակրում են, որ լավ չաղանա մինչև մորթվելը, իսկ քաղաքական «մատաղի» պահը, ըստ իս, կհասունանա այն ժամանակ, երբ ներքաղաքական ու հասարակական լարվածության ֆոնը կսպառնա դուրս գալ իշխանությունների վերահսկողության սահմանից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/214786295344068
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել