Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը ավերվել է՝ հայտնում է «Կովկասյան ժառանգությունը» (CHW)։
Գերեզմանոցը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբում և օգտագործվում էր, երբ հայերը 2020թ տարհանում էին գյուղը։ Արբանյակից արված նկարները ցույց են տալիս, որ այն ամբողջապես ոչնչացվել է։ Երևում են բուլդոզերների թրթուրների հետքերը։
Նույն գյուղում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որը հիմնադրվել է 1846թ, կարծես թե, շինարարություն է սպառնում։ Եկեղեցուց արևելք ընկած հատվածում, ապրիլի տվյալներով, բուլդոզերներով քանդվել է, իսկ մարգագետնում կանգնած էին բեռնատար մեքենաներ։
«Կովկասյան ժառանգության հերթափոխ» կազմակերպությունը անհանգստացած է եկեղեցով և կոչ է անում բոլորին պահպանել այն, այդ թվում՝ UNESCO-ին։
CHW-ն՝ Cornell и Purdue համալսարաններից հետազոտողների խումբ է։ Նրանց առաքելությունը կայանում է հետևել և փաստաթղթավորել վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը արբանյակից արված նկարների միջոցով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/506415324063015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել