Հայաստանի Հանրապետությունում ցավոք շատ ես լսում, երբ մարդիկ աշխատանք են փնտրում, և որոշ ժամանակ աշխատելուց հետո հեռացվում են առանց պատճառի, կամ աշխատավարձ չեն ստանում: Օրինակ՝ ի՞նչ իրավունք ունեն տնօրենները պարտաճանաչ մարդկանց շահագործելով աշխատացնեն, ու ստեր փչելով աշխատավարձ չտան: Երևի դրանից ավելի տգեղ երևույթ չկա, երբ մարդը, օրվա հացի փող է ցանկանում վաստակել, որպեսզի ինչ-որ չափով օգնի իրեն, հարազատներին, ծնողներին, սակայն նրա հանդեպ լկտիաբար են վարվում:
Եվ ցավը այն է, որ չնչին գումարների մասին է խոսքը գնում: Չնչին, քանի որ իշխանությունների գրպանն է գնում այն գումարները, որոնք մարդիկ եթե արդար կերպով վաստակեին, համեմատաբար ավելի լավ կապրեին: Այդ գումարների մեջ որոշ աշխատողներ փորձում են մեկ ամսվա մեջ տեղավորվել, իսկ տնօրենները դրանք մեկ օրում են ծախսում ու շարունակում են անարդար վարվել: Պատճառն ուղղակի այն է, որ մարդկանց փորձում են կոպիտ լեզվով ասած՝ էշի տեղ դնել: Եվ այն մարդկանց, որոնք ի սրտե նվիրված են, և պատրաստ են այդպես մինչև վերջ շարունակել: Եվ շատ հաճախ կարելի է հանդիպել խայտառակ տարիքային սահմանափակում՝ 18-ից 25 տարեկան: Իսկ շատ դեպքերում՝ իրենց բարեկամներին կամ սիրածներին են աշխատանքի տեղավորում, որոնք 100 կմ հեռու են ամեն ինչից, բայց կրկնակի ավել գումար են ստանում, բայց ոչ թե վաստակում: