Երբ տարիներ առաջ առաջին անգամ այցելեցի Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, այդտեղ շինարարական աշխատանքներ էին: Բուժվում էին առաջին պատերազմից եկեղեցու կրած վերջին վերքերը: Հիշում եմ այդ օրը նաև պսակադրության արարողություն կար եկեղեցում:
Ուղեկիցներիցս մեկը հետաքրքիր ու առապելախառը պատմություն պատմեց եկեղեցու դարպասների մոտ տեղադրված հրեշտակների մասին: Իբր պատերազմի ժամանակ նրանք են թշնամու արկերից ու իսպառ ավերումից փրկել եկեղեցին:
Հիմա չկան հրեշտակները: Դրանք մի քանի շաբաթ առաջ էին հանել: Այսօր արդեն չկա նաև գմբեթը:
Անզո՞ր էին հրեշտակները:
Բայց ինչ անեին հրեշտակները եթե այս անգամ սատանան հենց մեր մեջ էր բույն դրել ու նրան ծափահարում էին ու ....շարունակում են ծափահարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել