Առասպել 1. Հատիկային մշակաբույսերը շատ օգտակար են եւ վիտամիններով հարուստ
Դուք հավանաբար մտածում եք, որ խոշոր աղացած ալյուրը կամ ցորենը հենց այն են, ինչ պետք է առողջության համար: Սխալվում եք: Հացահատիկը (ցորենը, աշորան, գարին, բրինձը) հսկայական քանակությամբ գլյուտեն են պարունակում: Այս նյութը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, մասնավորապես՝ աղիների եւ գլխուղեղի աշխատանքի վրա: Այն կազմված է հատուկ սպիտակուցներից, որոնք ի վիճակի են նյարդային համակարգի խանգարումներ առաջ բերել, իսկ ոմանց մոտ դա գլխացավի եւ նույնիսկ դեպրեսիայի պատճառ է դառնում: Դա ապացուցվում է մի հետաքրքրաշարժ փաստով: Հնում որսորդները բոլորովին այլ կերպ էին սնվում. նրանց սեղանին կանաչեղեն էր, միս, արմատապտուղներ: Բույսերի հատիկներ նրանք ուտում էին առանձնահատուկ քաղցի ժամանակներում: Ի՞նչ եք կարծում, նրանք տառապո՞ւմ էին դեպրեսիայից: Եվ այն ժամանակ միայն, երբ սկսվել է հողագործության զարգացումը, ամեն ինչ փոխվել է: Հացահատիկը հիմնական սնունդ է դարձել:
Առասպել 2. Լավ հակաօքսիդանտներ կարելի է գտնել միայն դեղատանը
Իրականում դրանք բոլորը առկա են բնական մթերքներում: Օրինակ` ժողովրդականություն վայելող քրքում համեմունքում քրքումին նյութն է պարունակվում, որն ի վիճակի է ճնշել վնասակար ազատ ռադիկալները: Նույնիսկ մի քանի գիտական աշխատանք է նվիրվել օրգանիզմի վրա նրա օգտակար ազդեցությանը: Իմիջիայլոց, մեր օրգանիզմն ի վիճակի է ինքն այնպիսի նյութեր արտադրել, որոնք սպանում են վնասակար ազատ ռադիկալները եւ պայքարում են թթվայնացման բնական գործընթացի դեմ:
Առասպել 3. Ճարպերը շատ վնասակար են օրգանիզմի համար
Դրանում ճշմարտության հատիկ կա, բայց միայն վնասակար ճարպերի (օրինակ` տրանսճարպերի) առումով: Իսկ այն ճարպերը, որոնք պարունակվում են ձկան մեջ եւ բուսայուղերում (այսպես կոչված օմեգա-3 ճարպերը), անհրաժեշտ են օրգանիզմին: Մեծ քանակությամբ: Ավելին, մեր ուղեղը 60 տոկոսով ճարպերից է կազմված: Բազմաթիվ փորձարկումներ են իրականացվել, որոնք հաստատել են օմեգա-3 ճարպերի օգտակարությունը: Այսպես, դրանցից մեկում փորձարկվողներին առաջարկում էին սննդակարգից ժամանակավորապես բացառել ճարպեր պարունակող սննդամթերքը: Իսկ հետո արդյունքները համեմատել են վերահսկիչ խմբի հետ, որը սովորականի նման է սնվել: Պարզվել է, որ նոր սննդակարգի հետեւող մասնակիցների մոտ ուղեղի հիվանդություններին ենթակայությունն աճել է միջինը 30 տոկոսով: Եզրահանգում` ճարպեր կերեք: Բայց ճիշտ ճարպեր: