Analitik.am-ը գրում է.

ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը 2018 թվականին պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրած հայտարարգրում նշել է, որ ունի մեկ շարժական գույք՝ NISSAN TIIDA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում:

Փամբուխչյանը նաև փոխառություն է ունեցել (14595936.60 ՀՀ դրամ):

Դրամական միջոցները կազմել են 2,093,000 դրամ, 750 դոլար, եկամուտը՝ 3,948,000 դրամ՝ աշխատավարձից:

2018 թվականի հոկտեմբերին ներկայացրած տարեկան հայտարարագրից հայտնի է դառնում, որ նա անշարժ գույք չի գնել, ոչ էլ վաճառել է: Նույնը վերաբերում է նաև շարժական գույքին: Դրամական միջոցները կազմել են 2,020,000 դրամ, 530 դոլար: Եկամուտը կազմել է 11,082,511 միլիոն դրամ, որից մոտ 3 միլիոնը՝ փոխառությունից, մնացածը՝ աշխատավարձ:

2019 տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Փամբուխչյանը ունեցել է նույն բնակարանը, այլ անշարժ գույք ձեռք չի բերել: Փոխարենը նա ձեռք է բերել 2 AUDI A4 մակնիշի ավտոմեքենա, որոնք տարվա վերջում արդեն չեն եղել: Տարվա վերջում եղել է միայն հին ու բարի NISSAN-ը:

Տարվա սկզբում նրա բանկային մնացորդին եղել է 2,027,775 դրամ, վերջում՝ 4,096,202 դրամ: Կանխիկ գումարը տարվա սկզբում եղել է 530 դոլար, 2,020,000 դրամ, տարվա վերջում՝ 1,030 դոլար, 5,200 եվրո, 700,000 դրամ:

Եկամուտները՝ ստորև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել