Իրենց իրավաբան հռչակած տախտակամիտները որոշել են կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Արման Հովհաննիսյանին` Աշոտ Երկաթին չկալանավորելու համար։
Ուրեմն եթե սրանց բոլորի իրավական գիտելիքները հավաքես ու բազմապատկես 100-ի, Արման Հովհաննիսյանի իրավաբանական գիտելիքների կեսը չի լրացնի։ Ու էս խելքով որոշել են պատժել «անհնազանդ» դատավորներին` ընտրելով լավագույնին և ամենապրոֆեսիոնալին։
Ցանկանում եմ տեսնել ԲԴԽ այն անդամների դեմքերը, որոնք կհամարձակվեն կողմ քվեարկել այս պատժիչ ակցիային։
Բոլորին անձամբ ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում, հիմա կարդում են սա ու լավ գիտեն, որ ամբողջ կյանքում չեմ ներելու, ու հասնելու եմ նրան, որ ցմահ զրկվեն իրավաբան կոչվելու և իրավաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Արման ջան, ՉԴՆԵՍ . . .
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել