Panorama.am-ը գրում է․
Ամեն անգամ երբ Երևանում հայտնվում եմ խցանման մեջ՝ պատկերացնում եմ թե ինչ կկատարվեր քաղաքում, եթե 2000-ականների սկզբին չկառուցվեին Երևանում նոր ճանապարհներ: Այս մասին «Տելեգրամի» ալիքում գրել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
«Օրինակ, Սարալանջի ճանապարհը, կրկեսից դեպի Հերացի փողոց տանող հատվածը, Վերին Անտառային փողոցը՝ իր նոր կամուրջներով, Դավիթաշենի կամուրջը, Բելաջիո-ի մոտի թունելը և այլ տրանսպորտային հանգույցներ: Քաղաքը կխեղդվեր խցանումներից:
Բայց երկրի ղեկավարը՝ Ռ.Քոչարյանը կարողացավ կանխատեսել և որոշումներ կայացնել: Եվ այնուհետև հետևողականորեն իրականացրեց ընդունված որոշումները: Մի խոսքով, պետք է կարողանալ տեսնել ապագան և ի վիճակի լինել այն ավելի մոտեցնել մարդկանց:
Պետական աշխատանքում կարևոր է վերլուծելու և կանխատեսելու ունակությունը: Պոպուլիստների համար սա բարդ խնդիր է: Ինչ-որ իմաստով անիրագործելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ