Սա էլ նոր արատավոր պրակտիկա է, երբ իրավաբանության տիրույթում անզոր լինելով Դատավորին հակադարձել, փորձ է արվում ինչ որ վարույթների միջոցով վերջինիս վրա ազդեցություն ցուցաբերել... Դատավոր Հովհաննիսյանի մասնագիտական փայլուն գիտելիքներին քաջ ծանոթ են և իրենց գնահատականն են տվել հազարավոր փաստաբաններ, վստահ եմ որ նույն կարծիքի են նաև վարույթը նախաձեռնող անձիք, պարզապես, պարզապես... Մի խոսքով սխալ մեթոդ ու սխալ Դատավորի եք ընտրել, նշված քայլը մեկ անգամ ևս վկայում է այս օրերին Ա.Հովհաննիսյանի նման Դատավորների <<չպահանջված>> լինելու փաստի մասին... Հատկանշական է նաև որ Դատավորի որոշումը սահմանված կարգով բողոքարկվելով ՀՀ վերաքննիչ դատարան, մնացել է անփոփոխ... եզրահանգումները թողնում եմ Ձեզ!!!

Կից նյութն այստեղ՝ Ո՞րն է դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ Ռուստամ Բադասյանի նախաձեռնած կարգապահական վարույթի պատճառը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել