Analitik.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազը խոսեց իր եռահարկ շքեղ առաձնատան (այդպես գրում են որոշ լրատվամիջոցներ) մասին:

Մասնավորապես պատասխանելով հարցին, թե ինչու ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում իր տանն անդրադարձ չի կատարվում՝ դատախազն ասաց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի համար օրենքով նախատեսված առիթներ, հիմքեր կան. «Ես չեմ վարանում ասել՝ այսօր կլինի, վաղը կլինի, 10 տարի հետո կլինի, ցանկացած մեկը կարող է ապացուցել: Ես չեմ կարող բարոյական առումով չունենալ իրավունք մեկ ուրիշին ապօրինի գույքի մեղադրանք ներկայացնելու կամ գույքը բռնագանձելու»:

Դիտարկմանը, որ դատախազը դժվար թե ինքն իր դեմ վարույթ հարուցի, Դավթյանն արձագանքեց, որ 10 տարի հետո էլ հո ինքը չի լինելու:

Հարցին՝ պետք է 10 տարի սպասե՞լ, դատախազը պատասխանեց՝ լրագրողին առաջարկելով, որ հենց ինքն անի. «Իմ անելու համար առիթներ են պետք: Ինձ պետք է մեղադրեն հանցագործության մեջ, ինչից հետո միայն վարույթ լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել