1lurer.am-ը գրում է․

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին շարունակվող փոխհրաձգության հետևանքով զոհվել է Ղրղզստանի մեկ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Ղրղզստանի պաշտոնական աղբյուրի հավաստմամբ՝ հրաձգությունը դեռևս շարունակվում է: Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիները հրկիզել են ղրղզական սահմանամերձ գյուղերից մեկի որոշ տներ, որտեղի բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին:

Երկու երկրների սահմանային գոտում կողմերի միջև լարվածությունը սրվել էր. զինվորականների միջև փոխհրաձգություն էր սկսվել, կան վիրավորներ: Կողմերը միմյանց մեղադրում են լարվածությունը սրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել